ՖԻԼՄԵՐ
Ֆիլմը ներկայացնում է Բագրատունյաց մայրաքաղաք Անիի Գագաշեն եկեղեցու պատմությունը:
Առաջին անգամ եռաչափ մոդելավորմամբ տրվում է ավերված եկեղեցու վերականգնված տարբերակը:

Ռեժիսոր | Տիրան Կարապետյան |
Եռաչափ մոդելավորող | Պարգև Ֆրանկյան |
Կոմպոզիտոր | Այդին Դավուդի |
Սցենարիստ | Սամվել Կարապետյան |
Թողարկման տարեթիվ | 2013 թ. |
Ֆիլմը ներկայացնում է 1915 թվականից ի վեր Արևմտյան Հայաստանի տարածքում հայկական պատմական հուշարձանների նկատմամբ թուրքական իշխանությունների իրագործած բնաջնջման քաղաքականությունը, որի արդյունքում երկրի երեսից անհետացվել է համաշխարհային քաղաքակրթության մաս կազմող ուրույն մշակույթ:
Այս հանցագործ քաղաքականությամբ Թուրքիան փորձել է ձերբազատվել պատմական իրականությունը մատնող նյութական մշակույթի հայկական բազմահազար հուշարձաններից:
Ֆիլմում ցուցադրված են բացառիկ կադրեր. հուշարձանների այսօրվա վիճակը համադրված է նրանց մի քանի տասնամյակ առաջվա դրության հետ:

Ռեժիսոր | Տիրան և Տրդատ Կարապետյաններ |
Կոմպոզիտոր | Այդին Դավուդի |
Սցենարիստ | Սամվել Կարապետյան |
Թողարկման տարեթիվ | 2013 թ. |
Ֆիլմը ներկայացնում է Բագրատունյաց մայրաքաղաք Անիի Հովվի եկեղեցու պատմությունը:
Այն հորինվածքով հայ ճարտարապետության եզակի նմուշներից է:
Առաջին անգամ եռաչափ մոդելավորմամբ տրվում է ավերված եկեղեցու վերականգնված տարբերակը:
Այն հորինվածքով հայ ճարտարապետության եզակի նմուշներից է:
Առաջին անգամ եռաչափ մոդելավորմամբ տրվում է ավերված եկեղեցու վերականգնված տարբերակը:
Ռեժիսոր | Տիրան Կարապետյան |
Եռաչափ մոդելավորող | Պարգև Ֆրանկյան |
Կոմպոզիտոր | Այդին Դավուդի |
Սցենարիստ | Սամվել Կարապետյան |
Ճարտարապետ-խորհրդատու | Աշոտ Հակոբյան |
Թողարկման տարեթիվ | 2012 թ. |
Համամարդկային բարոյական արժեքները միանգամայն խորթ են այն հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին, որոնք պղծում են սեփական ժողովրդի հիշատակը:
Վավերագրական այս ֆիլմը ներկայացնում է վերջին 80 տարվա ընթացքում վրաց պետության ցուցաբերած վերաբերմունքը երկրի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում գոյություն ունեցող համեմատաբար ամենամեծ ազգային փոքրամասնություններն են կազմում:
1920-ական թթ. սկսած՝ վրացական իշխանությունները շարունակաբար ոչնչացրել են երկրի ոչ վրացական պաշտամունքային հուշարձանները: Այս քաղաքականությանը զոհ գնացած հուշարձանների թվում են շուրջ 300 հայ առաքելական, կաթողիկե և ուղղափառ եկեղեցիներ, ինչպես նաև վանքեր, գերեզմանոցներ և մզկիթներ:
Զվիադ Գամսախուրդիայի նախագահության տարիներից ի վեր նմանօրինակ գործողություններն ուղեկցվել են մի քաղաքականությամբ, որով երկրի ոչ վրացի բնակիչներին պարտադրվում է ուրանալ իրենց պատմական ազգանունները և ընդունել վրացական ազգանուններ:

Կոմպոզիտոր | Այդին Դավուդիի |
Թողարկման տարեթիվ | 2008 թ. |
Ֆիլմը ներկայացնում է Բագրատունյաց մայրաքաղաք Անիի Բեխենց կամ Կուսանաց վանքի պատմությունը:
Ֆիլմում առաջին անգամ եռաչափ մոդելավորմամբ տրվում է կիսավեր վանքի վերականգնված տարբերակը:
Ֆիլմում առաջին անգամ եռաչափ մոդելավորմամբ տրվում է կիսավեր վանքի վերականգնված տարբերակը:
Ռեժիսոր | Տիրան Կարապետյան |
Եռաչափ մոդելավորող | Պարգև Ֆրանկյան |
Կոմպոզիտոր | Այդին Դավուդի |
Սցենարիստ | Սամվել Կարապետյան |
Ճարտարապետ-խորհրդատու | Աշոտ Հակոբյան |
Թողարկման տարեթիվ | 2014 թ. |