ՈՒՂԵԳՆԱՑԱԿԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ

Տեսակ Գիրք
Վերնագիր ՈՒՂԵԳՆԱՑԱԿԱՆ
ԱԿՆԱՐԿՆԵՐ
Հեղինակ Հայկունի (Եղիշե ավագ քահանա Գեղամյանց)
Հատոր 13
Համառոտ տեղեկություն Եղիշե (ավազանի անունն է Հովակիմ) ավագ քահանա Գեղամյանցի (Հայկունի) «Ուղեգնացական ակնարկներ» գիրքը, հակառակ առավել քան համեստ վերնագրի, հարուստ է Արցախի պատմական, վիմագրական, ազգագրական, բանահյուսական, վիճակագրական, կրթական և տնտեսական կացությանը վերաբերող տվյալներով:
Խիստ ուշագրավ աշխատությունն առաջին և եզակի անգամ լույս է տեսել 1885 թ. «Մեղու Հայաստանի» երկօրյա պարբերականում իրարահաջորդ 43 հոդվածներով: Հեղինակին կենդանության օրոք (ծնվ. 1840 թ., վախճ. 1920 թ.) այդպես էլ չի հաջողվել հոդվածաշարն ի մի բերել առանձին գրքով:
Վերահրատարակման ժամանակ խմբագրության կողմից կատարվել են մասնակի միջամտություններ և որոշ ճշգրտումներ: Բնագրին կցվել են հեղինակի այցելած վայրերին առնչվող լուսանկարներ, ինչպես նաև անցած երթուղին լուսաբանող քարտեզ: