ՖԻԼՄԵՐ


ԳԱԳԿԱՇԵՆ ԵԿԵՂԵՑԻ

Ֆիլմը ներկայացնում է Բագրատունյաց մայրաքաղաք Անիի Գագաշեն եկեղեցու պատմությունը:
Առաջին անգամ եռաչափ մոդելավորմամբ տրվում է ավերված եկեղեցու վերականգնված տարբերակը:
Ռեժիսոր Տիրան Կարապետյան
Եռաչափ մոդելավորող Պարգև Ֆրանկյան
Կոմպոզիտոր Այդին Դավուդի
Սցենարիստ Սամվել Կարապետյան
Թողարկման տարեթիվ 2013 թ.

ԵՂԵՌՆ` ԵՂԵՌՆԻՑ ՀԵՏՈ

Ֆիլմը ներկայացնում է 1915 թվականից ի վեր Արևմտյան Հայաստանի տարածքում հայկական պատմական հուշարձանների նկատմամբ թուրքական իշխանությունների իրագործած բնաջնջման քաղաքականությունը, որի արդյունքում երկրի երեսից անհետացվել է համաշխարհային քաղաքակրթության մաս կազմող ուրույն մշակույթ:
Այս հանցագործ քաղաքականությամբ Թուրքիան փորձել է ձերբազատվել պատմական իրականությունը մատնող նյութական մշակույթի հայկական բազմահազար հուշարձաններից:
Ֆիլմում ցուցադրված են բացառիկ կադրեր. հուշարձանների այսօրվա վիճակը համադրված է նրանց մի քանի տասնամյակ առաջվա դրության հետ:

 

Ռեժիսոր Տիրան և Տրդատ Կարապետյաններ
Կոմպոզիտոր Այդին Դավուդի
Սցենարիստ Սամվել Կարապետյան
Թողարկման տարեթիվ 2013 թ.

ՀՈՎՎԻ ԵԿԵՂԵՑԻ

Ֆիլմը ներկայացնում է Բագրատունյաց մայրաքաղաք Անիի Հովվի եկեղեցու պատմությունը:
Այն հորինվածքով հայ ճարտարապետության եզակի նմուշներից է:
Առաջին անգամ եռաչափ մոդելավորմամբ տրվում է ավերված եկեղեցու վերականգնված տարբերակը:
Ռեժիսոր Տիրան Կարապետյան
Եռաչափ մոդելավորող Պարգև Ֆրանկյան
Կոմպոզիտոր Այդին Դավուդի
Սցենարիստ Սամվել Կարապետյան
Ճարտարապետ-խորհրդատու Աշոտ Հակոբյան
Թողարկման տարեթիվ 2012 թ.

ՄԻ ՕՐ ԿԱԽԵԹՈՒՄ

Ֆիլմը պատմում է Կախեթում անցկացրած մեկ օրվա մասին, որը ներկաներին հոգեկան մեծ ցնցում և ցավ է պատճառել՝ տեսնելով մարդկային արժեքների ոտնահարման բազմաթիվ փաստեր:

 

Ռեժիսոր Տիրան Կարապետյան
Կոմպոզիտոր Այդին Դավուդի
Սցենարիստ Սամվել Կարապետյան
Թողարկման տարեթիվ 2012 թ.

ԱՆԻ

Ֆիլմը ներկայացնում է Բագրատունյաց մայրաքաղաք Անիի պատմական հուշարձանները:
Ռեժիսոր Տրդատ Կարապետյան
Սցենարիստ Սամվել Կարապետյան
Թողարկման տարեթիվ 2012 թ.

ԼՌՈՒԹՅՈՒՆ

Համամարդկային բարոյական արժեքները միանգամայն խորթ են այն հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին, որոնք պղծում են սեփական ժողովրդի հիշատակը:
Վավերագրական այս ֆիլմը ներկայացնում է վերջին 80 տարվա ընթացքում վրաց պետության ցուցաբերած վերաբերմունքը երկրի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում գոյություն ունեցող համեմատաբար ամենամեծ ազգային փոքրամասնություններն են կազմում:
1920-ական թթ. սկսած՝ վրացական իշխանությունները շարունակաբար ոչնչացրել են երկրի ոչ վրացական պաշտամունքային հուշարձանները: Այս քաղաքականությանը զոհ գնացած հուշարձանների թվում են շուրջ 300 հայ առաքելական, կաթողիկե և ուղղափառ եկեղեցիներ, ինչպես նաև վանքեր, գերեզմանոցներ և մզկիթներ:
Զվիադ Գամսախուրդիայի նախագահության տարիներից ի վեր նմանօրինակ գործողություններն ուղեկցվել են մի քաղաքականությամբ, որով երկրի ոչ վրացի բնակիչներին պարտադրվում է ուրանալ իրենց պատմական ազգանունները և ընդունել վրացական ազգանուններ:

 

Ռեժիսոր Տիրան Կարապետյան
Կոմպոզիտոր Այդին Դավուդիի
Թողարկման տարեթիվ 2008 թ.

ՋՈՒՂԱ

Ֆիլմը ներկայացնում է պատմական Ջուղա քաղաքի պատմությունը և աշխարհահռչակ գերեզմանոցի ոչնչացումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի իշխանությունների կողմից:

 

Ռեժիսոր Տիրան Կարապետյան
Սցենարիստ Սամվել Կարապետյան
Ռեժիսորի օգնական Տրդատ Կարապետյան
Թողարկման տարեթիվ 2006 թ.

ԲԵԽԵՆՑ ԿԱՄ ԿՈՒՍԱՆԱՑ ՎԱՆՔ

Ֆիլմը ներկայացնում է Բագրատունյաց մայրաքաղաք Անիի Բեխենց կամ Կուսանաց վանքի պատմությունը:
Ֆիլմում առաջին անգամ եռաչափ մոդելավորմամբ տրվում է կիսավեր վանքի վերականգնված տարբերակը:
Ռեժիսոր Տիրան Կարապետյան
Եռաչափ մոդելավորող Պարգև Ֆրանկյան
Կոմպոզիտոր Այդին Դավուդի
Սցենարիստ Սամվել Կարապետյան
Ճարտարապետ-խորհրդատու Աշոտ Հակոբյան
Թողարկման տարեթիվ 2014 թ.

ՎԱՐԱԳԱ ՊԱՐՈՆ ՊԵՏՐՈՍ

Ֆիլմը պատմում է գործին նվիրյալ և հայրենասեր մի անձնավորության՝ Վարագավանքի վերջին պահակ պարոն Պետրոսի մասին:

 

Ռեժիսոր Տիրան Կարապետյան և Տիգրան Նազարյան
Սցենարիստ Սամվել Կարապետյան
Թողարկման տարեթիվ 2005 թ.

ԻՆՉՊԵՍ ՎԵՐԾԱՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԸ

Ֆիլմը սովորեցնում է վերծանել հայկական երեք տեսակ ծածկագրեր:
Ռեժիսոր Տրդատ Կարապետյան
Սցենարիստ Սամվել Կարապետյան
Թողարկման տարեթիվ 2010 թ.