ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Խաթրավանքի կամուրջ

Գտնվում էր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Գետավան գյուղից 6 կմ արևմուտք` Խաթրավանքից հյուսիս` Տրտու (Թարթառ) գետի վրա:

Համաձայն կամրջի կառուցման առթիվ կանգնեցված խաչքարի հիշատակագրության` շինարարությունն ավարտվել է 1301 թ.:

Հայտնի չէ, թե քանի դար է կամուրջը կանգուն մնացել, սակայն քանդված պետք է լինի ԺԹ դարից առաջ: Համենայն դեպս, դրա գոյության մասին վկայող առաջին հեղինակը, ըստ էության, 1838 թ. տեսել է ոչ թե կամուրջը, այլ այն խաչքարը, որն ավանդում էր կամրջի գոյությունը. «Վանքի տակի գետամիջի խաչի գիրն է» __11. Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, աշխատասիրութեամբ Յովհաննու եպիսկոպոսի Շահխաթունեանց Շահրիարցւոյ միաբանի սրբոյ Էջմիածնի, հ. Բ, Ս. Էջմիածին, 1842, էջ 363:: Տեղադրության բառացի կրկնությունն ու վիմագրի նույնական վերահրատարակությունը հեղինակել է նաև Ս. Ջալալյանցը __22. Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Ա, Տփղիս, 1842, էջ 206::

Կամաւն Ա(ստուծո)յ ես Ասփայ դուստր մեծ իշխանին Տարսայիճին եւ Մինախաթունին եւ ամուսին հսկայազաւր իշխանին Գրիգորի, որդւոյն մեծ իշխանին Հասանայ քաջի տեառն Աղուանից կապեցի զխաչս, շինեցի զկամուրջս յիշատակ հոգւոցն մերոց անցելոց ներկայից եւ ապագայից։

Հրատ. Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, աշխատասիրութեամբ Յովհաննու եպիսկոպոսի Շահխաթունեանց Շահրիարցւոյ միաբանի սրբոյ Էջմիածնի, հ. Բ, էջ 363: Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Ա, էջ 206: Բարխուտարեանց Մ., Արցախ, էջ 196: Դիվան հայ վիմագրության, պր. V, Երևան, 1982, էջ 128:

Սույն արձանագրության հետագայի վերահրատարակիչների տվյալները ցույց են տալիս, որ նրանք էլ ոչ միայն կամուրջը չեն տեսել, այլ մինչև իսկ այդ կամրջի կառուցման մասին վկայող վերոնշյալ արձանագրությամբ խաչքարը __33. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 196: Տե՛ս նաև Դիվան հայ վիմագրության, պր. V, էջ 128: Շահինյան Ա., Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները, Երևան, 1984, էջ 53::