ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Պառավի կամուրջ
Գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի արևելյան եզրին` Տրտու (Թարթառ) գետի վրա: Բազմիցս վերաշինված միջնադարյան կամրջի վերջին` հավանաբար ԺԶ-ԺԷ դարերի վերակառուցման մասին ավանդաբար վկայվել է. «…քարաշէն Պառաւի-կամուրջը մի պառաւի շինած է, որ իբր թէ վերանորոգութեան համար կամրջի մէջ փող էլ է թողած: Այդ փողը հանելու համար՝ գիւղացիք բաւականին քանդել և, կիսով չափ, փչացրել են և այդ կամուրջը» __11. Հայկունի, Ուղեգնացական ակնարկներ, «Մեղու Հայաստանի», 1885, № 66, էջ 3: Տե՛ս նաև Րաֆֆի, Երկու ամիս Աղուանից եւ Սիւենաց աշխարհներում, «Լումայ», 1896, գիրք Բ, յունիս, էջ 216; Լեո, Իմ հիշատակարանը, ԵԺ, հ. 8, էջ 137; Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985, էջ 70:: Թռիչքի երկարությունը 7,64 մ է, անցուղու լայնությունը` 4,78 մ, բարձրությունը ջրի մակարդակից` 11,10 մ: