ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Ներքիշենի կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության` 1992 թ.-ից Ադրբեջանին բռնակցված և հայաթափ Շահումյանի շրջանի շրջկենտրոն Ներքիշեն (Շահումյան) ավանում` Սևջուր գետի վրա: Պահպանվում է միաթռիչք կամրջի աջափնյա խելի` անմշակ գետաքարով և կրաշաղախով կառուցված մնացորդը: Ունի ԺԷ-ԺԸ դարերին բնորոշ կառուցողական առանձնահատկություններ: