ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Ձախլիկ (Ճրղացաձորի) կամուրջ
Գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ գյուղից 1 կմ արևմուտք` Կարկառ գետի վրա: Ծովի մակերևույթից բարձր է 885 մ: Կամրջի թաղի անկյունաքարերից զատ` մնացյալ հատվածները շարված են անմշակ քարով, կրաշաղախով: Թաղի ճնշումը թեթևացնելու նպատակով ունի կրկնակամար: Թռիչքը 8,07 մ է, անցուղու լայնությունը` 3,06 մ, բարձրությունը ջրի մակարդակից` 5,75 մ: Կառուցման ժամանակը` ԺԷ-ԺԸ դարեր: Աշխարհագրական կոորդինատներն են` N 39՛46՛20.82՛՛, E 46՛46՛16.92՛՛: