ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Հին Թաղասեռի կամուրջ
Գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Վրդնաշատ գյուղից 1,5 կմ հյուսիս-արևելք` Հին Թաղասեռ կամ Հինգշեն (Հինշեն) գյուղատեղիի արևմտյան եզրով հոսող Պրզագետի վրա:
Համաձայն կամրջի ձախակողմյան խելի հոսքընթաց ճակատին ագուցված սրբատաշ զույգ քարերին (130 x 44 սմ) փորագրված հնգատող արձանագրության` կառուցվել է 1763 թ.:
Յիշատակ է գար|մուճս Յապոն | Եկանի որդի Պաղտ(աս)|արին, կողագից Փերսի. մէկ բերան | ա(ստուա)ծ ողորմի, (թ)վին ՌՄԺԲ (1763)-ուն:
Հրատ. Դիվան հայ վիմագրության, պր. V, Երևան, 1982, էջ 190:
Թռիչքի երկարությունը 3,68 մ է, անցուղու լայնությունը՝ 2,90 մ: