ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Սիմոնենց կամուրջ
Գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում` Կարկառ գետի վրա: Ծովի մակերևույթից բարձր է 1085 մ: Համաձայն շինարարական արձանագրության` կառուցվել է 1838 թ. Հակոբ Սիմոնյանի կողմից.
Այս կարմունճն | շինել տւի | Քրիստոսի ծառ|ա Հակուբ Սիմ|օնով. 1838 թւին:
Հրատ. առաջին անգամ:
Թռիչքի երկարությունը 6,25 մ է, անցուղու լայնությունը՝ 3,30 մ, բարձրությունը ջրի մակարդակից՝ 5,40 մ: Աշխարհագրական կոորդինատներն են` N 39՛44՛23.62՛՛, E 44՛44՛58.71՛՛: