ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Մակուն կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մեծ Թաղք գյուղի հարավային եզրին` Իշխանագետի` գյուղամիջով հոսող ձախ վտակի վրա: Թռիչքի երկարությունը 5,15 մ է, անցուղու լայնությունը՝ 3,50 մ: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատից արդեն վայր ընկած սրբատաշ քարաբեկորին (33 x 30 x 13 սմ) փորագրված շինարարական քառատող արձանագրության` կառուցվել է 1890 թ.

Յիշատակն | է Ղազար Յ|արութ(իւ)ն Բէ|ջանե(ա)նց, 1890:

Հրատ. առաջին անգամ: