ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Ձորին խաչի կամուրջ
Գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ծամձոր գյուղի հարավային եզրին: Համաձայն կամրջի աջափնյա խելի հոսքընթաց ճակատին ագուցված շինարարական արձանագրության` կառուցվել է 1913 թ. հասարակության միջոցներով.
Այս Սու(ր)բ Ծորեիան (կամուրջը) | յիշատ(ակ է) պօլօր | Ծամծօր ժօղօ|վօ(ր)տ, 1913 (ա)մ(ի):
Հրատ. առաջին անգամ:
Թռիչքի երկարությունը 4,96 մ է, լայնությունը` 4,72 մ: Կոորդինատներն են` N 39՛29՛37.02՛՛, E 46՛57՛49.20՛՛: