ՋԱՎԱԽՔ
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ
Ջավախքի բարձրավանդակում պահպանված միջնադարյան գյուղատեղիների խիտ ցանցը (գյուղատեղիների միմյանցից միջին հեռավորությունը 1,5-2 կմ է) վկայում է, որ երկրամասը պատմական Հայաստանի առավել խիտ բնակեցված գավառներից էր: Այսպես, թուրքական կառավարության կազմած 1595 թ. «Գյուրջիստանի վիլայեթի ընդարձակ դավթար»-ի համաձայն Ջավախքը, որը վարչականորեն բաժանված էր Ակշեհիրի, Խերթվիսի և Անտառային Ջավախքի շրջանների, ուներ ավելի քան 200 գյուղ: ԺԸ դարի սկզբներին երկրամասում բնակավայրերի թիվը զգալիորեն նվազել էր: Դա ակնառու է «Ջաբա դավթար»-ի տվյալներից:
ԺԹ դարում Ջավախքի ազգային-կրոնական պատկերը գերազանցապես քրիստոնեական էր: Հայերը __11 Պատմական Հայաստանի սահմաններում տեղի ունեցող ցանկացած ներքին գաղթի արդյունքում բնակության վայր փոխած հայ ազգաբնակչությունն իրավամբ շարունակում է մնալ բնիկ: Ուստի, Կարնո հայության մի մասի վերաբնակումը Ջավախքում, լինելով ներքին գաղթ, անհիմն է դարձնում հայազգի վերաբնակիչներին երկվոր հռչակելու փորձերը: և վրաց ազգաբնակչության մի մասը բնիկներ էին, մինչդեռ Ռուսաստանից արտաքսված և քաղաքական նկատառումներով Այսրկովկասում բնակեցված ռուս աղանդավորները Ջավախք էին թափանցել 1841 թ. Գանձակի գավառի տարածքից և հաստատվել ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների մերձակայքում, մասնավորապես՝ Փարվանա և Մադաթափա լճերի շրջանում:
ԺԹ դարի սկզբներին ռուս-թուրքական պատերազմների հետևանքով բնակչության թվաքանակը Ջավախքում խիստ նոսրացել էր, սակայն 1830 թ-ից հետո աճել՝ ի հաշիվ հայ, ավելի ուշ նաև ռուս վերաբնակիչների: 1893 թ. երկրամասն արդեն ուներ 102 գյուղ, 60.000 բնակիչ, ընդ որում, 52 գյուղ` հայ-առաքելականներ (3458 տուն), 8 գյուղ՝ հայ-կաթոլիկներ (807 տուն), 19 գյուղ՝ թուրք, քուրդ, ղարափափախ (638 տուն), 9 գյուղ՝ վրացի (347 տուն), 8 գյուղ՝ ռուս դուխոբոր (951 տուն), 6 գյուղ՝ խառնաբնակ՝ հայ, թուրք և վրացի (276 տուն) __22 Նոր-Դար, 1893, No 180, էջ 2: Տե՛ս նաև՝ «Արաքս», գիրք Բ, հինգերորդ տարի, Ս.Պետերբուրգ, 1893, էջ 21: : 1979 թ. Ախալքալաքի և Բոգդանովկայի շրջանները միասին ունեին 106.087 բնակիչ, որից 95.923-ը` հայ, իսկ 3.124-ը՝ վրացի: