Ռուսներ

Ռուս դուխոբորների մուտքը Ջավախք տեղի է ունեցել 1841 թ.: Տամբովի շրջանից սերված դուխոբորներն իրենց աղանդի __1414 Դու­խո­բոր­նե­րի դա­վա­նա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի հա­կիրճ բնու­թա­գի­րը տր­վել է հետևյալ կերպ. «Դու­խա­բօր­նե­րու հա­ւա­տոյ վար­դա­պե­տու­թեանց մէջ շատ նմա­նու­թիւն­ներ կան նախ­նի հեր­ձուա­ծոց: Եր­րոր­դու­թիւնն կ՚ըն­դու­նին, բայց զՀայր կը հա­մա­րին լոյս, զՈր­դին՝ կեանք, իսկ զՀո­գին Սուրբ՝ խա­ղա­ղու­թիւն: Հայրն կը հայտ­նուի մար­դոյն յի­շո­ղու­թեան մի­ջո­ցաւ, Որ­դին՝ ի­մա­ցա­կա­նու­թեան, իսկ Հո­գին Սուրբ՝ կա­մաց: Կը հա­ւա­տան հոգ­ւոց յա­ռա­ջա­գոյն գո­յու­թեանն և մար­դոյ անկ­մանն և այն­պէս կ՚ըն­դու­նին, որ հո­գին դրուած է մարմ­նոյ մէջ իւր մեղքն քա­ւե­լու հա­մար: Հե­տե­ւա­պէս, երբ Ա­դամ ե­րե­ւե­ցաւ երկ­րի վե­րայ, շփոթ յի­շո­ղու­թիւն ու­նէր վե­րին աշ­խար­հի. միտքն խա­ւա­րած էր և կամքն՝ ապս­տամբ: Նա չը կա­րո­ղա­ցաւ փոր­ձու­թեան դի­մադ­րել և նո­րէն մե­ղան­չեց, նո­րա մեղքն իւր սե­րուն­դին չ՚անց­նիր: Հո­գին հա­կա­միտ է չա­րու­թեան և սո­րա պատ­ճառն է մար­դոյ ա­ռա­ջին ան­կումն: Աշ­խարհս քա­ւու­թեան և մաք­րու­թեան տե­ղի է, ուր մարդն ա­զա­տու­թեամբ բա­րի գոր­ծե­լով պէտք է թո­ղու­թիւն ստա­նայ իւր այն հին մե­ղաց, ո­րով իւր անձն ա­ւե­լի սի­րեց քան զԱս­տուած Յի­սուս Քրիս­տոս, որ Որ­դի Աս­տու­ծոյ է և Աս­տուած, մարմ­նա­ցաւ, որ մար­դուն ա­ռաջ­նոր­դէ և օգ­նէ սոյն փոր­ձու­թեան և քա­ւու­թեան մէջ: Յի­սու­սի Քրիս­տո­սի վար­դա­պե­տու­թիւն­ներն պա­րու­նա­կած են Ս. Գրոց մէջ, բայց այն­պէս խոր­հր­դա­ւոր են, որ միայն Դու­խա­բօր­նե­րուն տրուած է հաս­կա­նալ. իսկ նո­րա­ձեւ Ռուս­ներն զուրկ են այս շնորհ­քէն: Այս է ա­հա Դու­խա­բօր­նե­րու դա­ւա­նու­թիւնն» («Սիօն», 1875, էջ 71): մեջ համառելու պատճառով նախ աքսորվել էին Տավրիկյան նահանգի (Ղրիմ) Մելիտոպոլ գավառ, ապա Գանձակի գավառ, որտեղից էլ նրանց մի մասը փոխադրվեց Ջավախք __1515 «Մե­ղու Հա­յաս­տա­նի», 1876, N 48, էջ 1: : Մինչև 1845 թ. նրանց թվաքանակն իրենց հիմնած 8 գյուղերում (Բոգդանովկա, Գորելովկա, Եփրեմովկա, Ռոդիոնովկա, Սպասովկա, Տամբովկա, Տրոիցկոյե և Օրլովկա) կազմել է 495 տուն, 4.097 շունչ __1616 ლომსაძე ., სამცხე-jავახეთი XVIII საუკუნის შუაწლებიდან XIX შუაწლებამდე, თბ., 1975, էջ 338: : 1893 թ. վերջիններս 8 գյուղերում կազմում էին 991 տուն __1717 Մալ­խաս Յ., Դու­խա­բոր­ներն Ա­խալ­քա­լա­քի գա­ւա­ռում.– «Նոր-Դար», 1893, No 221, էջ 3: : 1990 թ. Վրաստանի նախարարների խորհրդի որոշմամբ` «նպաստավոր պայմաններ» են ստեղծվել Ջավախքում բնակվող ռուս դուխոբորներին վերադարձը Ռուսաստան դյուրացնելու համար __1818 ”მადლი”, 1990, No10: :

2000-ական թթ. սկզբներին ռուս ազգաբնակչության մի նշանակալի հատվածը լքել էր ջավախքյան գաղթագյուղերը և շուրջ 160-ամյա բացակայությունից հետո վերադարձել հայրենիք` Ռուսաստանի Դաշնություն: