ՋԱՎԱԽՔ
Ականա (Ակն, Ագանա)
Տեղադրություն. գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 18 կմ հյուսիս, ծ. մ. 1740-1780 մ բարձրության վրա:
Պատմություն. հայտնի է, որ 1595 թ. գյուղն ունեցել է 13 տուն բնակիչ, և հարկվել 10.000 ակչե __11. “გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი”, էջ 194-195: :
Բնակչություն. ներկայիս բնակիչների նախնիները փոխադրվել են Կարնո Բրդոնք __22. Բրդոնքը (այժմ՝ Gülüdere) հայաբնակ գյուղ էր` Կարին (Էրզըրում) քաղաքից 42 կմ արևմուտք: Բրդոնքցիներ էին նաև Ջավախքի Գոմ գյուղում հաստատված բնակիչների մի մասը: գյուղից: 22 տուն բրդոնքցիները սկզբում 2 ամիս ապրել են Սամսարի տարածքում, այնուհետև նրանցից 7-ը հաստատվել է ներկայիս Ականա գյուղի տեղում` հիմք դնելով գյուղի գոյությանը, իսկ 15-ը` փոխադրվել Մեծ Արագյալ:
Վիճակագրություն. գյուղում հաստատվելուց ի վեր բնակչությունն անընդմեջ աճել է, որն ակնառու երևում է ստորև բերվող աղյուսակից.
Տարեթիվ տուն արական իգական միասին
1840 __33 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4: 88 81 161
1841 __44 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3802, թ. 62-63: 92 77 169
1842 __55 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3805, թ. 78-79: 100 80 180
1844 __66 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3809, թ. 16-17: 109 92 202
1845 __77 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 71-72: 110 100 210
1847 __88 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3814, թ. 33-34: 100 110 210
1849 __99 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3818, թ. 40-41: 100 115 215
1851 __1010 ՀԱԴ, ֆ. 56, ց. 1, գ. 2596, թ. 29: 22 107 109 216
1853 __1111 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 2743, թ. 37-38: 115 126 241
1857 __1212 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 53-54: 122 120 242
1860 __1313 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3833, թ. 65-66: 30 135 133 268
1861__1414 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3839, թ. 24-25: 33 139 136 275
1862 __1515 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3836, թ. 21-22: 33 143 141 284
1863 __1616 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 21-22: 147 153 300
1864 __1717 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3846, թ. 8-9: 33 150 163 313
1866 __1818 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74: 40 156 162 318
1867 __1919 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3851, թ. 20-21: 165 171 336
1868 __2020 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3853, թ. 28: 168 175 343
1869 __2121 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3856, թ. 10: 174 181 355
1870 __2222 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3857, թ. 24: 180 191 371
1871 __2323 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3858, թ. 10-11: 180 193 373
1872 __2424 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3859, թ. 57-58: 179 195 374
1873 __2525 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3862, թ. 71-72: 182 200 382
1874 __2626 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3864, թ. 27-28: 391
1875 __2727 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3866, թ. 20-21: 392
1876 __2828 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 30-31: 202 202 404
1877 __2929 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3869, թ. 29-30: 185 175 360
1878 __3030 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թ. 218-219: 191 179 370
1880 __3131 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3872, թ. 88-89: 202 187 389
1881 __3232 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3873, թ. 97-98: 202 193 395
1882 __33 209 201 410
1883 __3434 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3875, թ. 48-49: 213 210 423
1884 __3535 «Արձագանք», 1885, No3, էջ 43: 41
1885 __3636 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 14: 210 206 416
1887 __3737 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3880, թ. 40-41: 226 222 448
1889 __3838 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3884, թ. 65-66: 239 233 472
1890 __3939 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3887, թ. 147: 245 228 473
1891 __4040 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3889, թ. 146: 244 227 471
1892 __4141 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3891, թ. 118: 249 229 478
1893 __4242 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3896, թ. 171-172: 238 227 465
1894 __4343 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3895, թ. 42-43: 242 233 475
1897 __4444 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3899, թ. 144-145: 261 251 512
1898 __4545 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3897, թ. 166: 277 267 544
1899 __4646 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3903, թ. 101-102: 262 247 509
1900 __4747 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3905, թ. 52: 269 264 533
1901 __4848 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3906, թ. 68: 268 270 538
1902 __4949 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3907, թ. 20-21: 273 276 549
1905 __5050 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, թ. 263-264: 295 291 586
1908 __5151 ՀԱԴ, ֆ. 35, ց. 1, գ. 559, թ. 43: 62 314 303 617
1910 __5252 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3917, թ. 135-136: 318 297 605
1912 __5353 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3920, թ. 18-19: 337 323 660
1914 __5454 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 887, թ. 2-3: Տե՛ս նաև` “Кавказский календарь на 1915 г.”, էջ 83: 69 639
1916 __5555 ՀԱԴ, ֆ. 196, ց. 1, գ. 43, թ. 21-22: 334 319 653
1918 __5656 ՀԱԴ, ֆ. 469, ց. 3, գ. 2, թ. 1-4: 73 282 275 557
1921 __5757 ՀԱԴ, ֆ. 355, ց. 1, գ. 895, թ. 1: 60 50 110
1968 __5858 ՀՍՀ, հ. 1, էջ 49: 715
1987 __5959 Ըստ գյուղխորհրդի մատյանների։ 134 656
Երկրորդ աշխարհամարտին մասնակցած 133 ականացիներից 50-ը զոհվել է __6060. Դավթյան Ա., Ջավախք, էջ 100: :
Եկեղեցական-ծխական դպրոց. գոյությունը վավերագրերում փաստված է 1865 թ-ից.
տարեթիվ այլ տեղեկ. ուսուցիչ աշակերտ
1865 __6161 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 2: 1 24
1874 __6262 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3864, թ. 27-28: 1 25
1875 __6363 ՀԱԴ, ֆ. 56, ց. 3, գ. 52, թ. 43: Թորոս Ռոստոմյան Ասլանյանց 25
1880 __6464 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3872, թ. 88-89: 1 26
1881 __6565 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 3873, թ. 97-98: 1 30
Սբ. Հրեշտակապետաց եկեղեցի. հիմնադրվել է 1830-ական թվականներին __6666. ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 42-67: : Ի սկզբանե եղել է քարաշեն, փայտածածկ __6767. «Արձագանք», 1885, No 3, էջ 43: : Նույն դրության մեջ է եղել մինչև 1899 թ. դեկտեմբերի 19-ի երկրաշարժը __6868. «Արձագանք», 1885, No 3, էջ 43: , երբ եկեղեցին դարձել է վթարային, իսկ զանգակատունը՝ իսպառ կործանվել __6969. Мушкетов И., Материалы по ахалкалакскому землетрясению 19-ого декабря 1899 г.– “Труды Геологоческаго комитета”, Новая серия, вып 1, СПБ, 1903, с. 23. : 1905 թ. եկեղեցին վերակառուցվել է անմշակ և սրբատաշ (միայն արևմտյան ճակատը) քարով, թվականը փորագրված է մուտքից վեր:
Եկեղեցու հարավային պատի մեջ ագուցված է շուրջբոլորը փշրված քարաբեկոր, որի վրա պահպանվել է նկատելիորեն եղծված վրաց մեսրոպատառ արձանագրություն.
ო(ჳფალ)ო ღ(მერთ)ო ბასილ… | ჰ(ა)კ(ო)ბ აკნელი მ… | მი… | … შ…
Թարգմ. Ո՜վ Տեր Աստված, Բասիլ… Հակոբ Ակնեցի …
Հրատ. ბერძენიშვილი დ., ნარკვევები საქართველოს ისტორიული გეოგრაფიიდან. ზემო ქართლი — თორი, ჯავახეთი, თბილისი, 1985, էջ 129: ბერძენიშვილი დ., ”ახალქალაქი ჯავახეთისაჲ”, էջ 33: “ჯავახეთი. ისტორიულ-ხუროთმოძღვრული გზამკვლევი”, էջ 81:
Տարընթերցում. Դ. Բերձենիշվիլի՝ առաջին հրատարակության մեջ ընդամենը՝ აკნელი, իսկ երկրորդ հրատարակության մեջ՝ ბასილი აკანელი: §ჯავახეთი. ისტორიულ-ხუროთმოძღვრული გზამკვლევი¦-ում՝ უფალო ღმერთო ბასილი ჰკ (?) ჲ აკნელი მმი ესე შ…:
Ծանոթ. ոճական առանձնահատկությունների հիման վրա արձանագրությունը թվագրվում է Ժ դարով: Դ. Բերձենիշվիլին առաջին հրատարակության առիթով արձանագրությունը թվագրել է Զ-Է դարերով, իսկ երկրորդում ձեռնպահ է մնացել այն ճշգրտորեն թվագրելուց: Ի դեպ, նշված արձանագրության 1997 թ. տեսադաշտից վրիպելու հանգամանքը թույլ է տվել հեղինակին այն ոչնչացված համարել: