ՋԱՎԱԽՔ
Ափնիա
Տեղադրություն.գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 17 կմ հարավ-արևմուտք, ծ. մ. 1740-1748 մ բարձրության վրա, դեպի Կուր գետը նայող խորանդունդ ձորապռնկի հարթության վրա:
Պատմություն. համաձայն 1595 թ. օսմանյան կառավարության կազմած հարկացուցակի՝ Ափնիան ունեցել է 35 տուն, հարկվել է 10.000 ակչե __11. “გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი”, էջ 214-215: : Բնակչության բռնի մահմեդականացումից հետո, 1705-1706 թթ.` տանուտեր Օսմանի օրոք, գյուղը հարկվել է 24.499 ակչե __22. “ჩილდირის ეიალეთის ჯაბა დავთარი 1694-1732 წწ.”, էջ 120: :
1990-ական թթ. կառավարության ջանքերի շնորհիվ Ափնիայում վերաբնակիչ աջարների համար կառուցվել են շուրջ 30 բնակելի երկհարկ տներ, որոնց մեծ մասն այժմ օգտագործվում է որպես գոմ:
Տնտեսություն.1899-1900 թթ., հացի բզեզի և հոտենտոտյան մլուկի հասցրած վնասների հետևանքով, Ափնիայի գյուղատնտեսությունը հայտնվել է ծանր կացության մեջ: Այդ պատճառով կառավարական հատուկ կոմիտեն բնակավայրը դասել է երկրորդ կարգի տուժած գյուղերի շարքում __33. Սալլիւմեան, Անբերրիութիւնը Ախալքալաքի գաւառում եւ նրա հետեւանքները, էջ 248: :
Վիճակագրություն. վրացաբնակ այս գյուղում խորհրդային տարիների ընթացքում տեղի է ունեցել բնակչության շարունակական նվազում.
տարեթիվ տուն արական իգական միասին
1901 __44 «Մշակ», 1901, No 40, էջ 1: 16 95 82 177
1914 __55 “Кавказский календарьна 1915 г.”, էջ 89: 369
1987 __66 Ըստ գյուղխորհրդի տվյալների։ 6 17
Եկեղեցի. գյուղում կանգուն է համակ սրբատաշ քարից (բացառությամբ հյուսիսային ճակատի) Ի դարի սկզբին կառուցված, հարավից միակ մուտքով, արևմտյան ճակտոնին քառասյուն զանգակատնով վրացական եկեղեցին: Ն. Բերձենիշվիլու վկայությամբ՝ եկեղեցու բակում պահպանվել են պատվանդանն ու քառակող, քանդակազարդ կոթողը, որը տեղացիների կողմից անվանվում էր «սվետի» (սրբապատկեր) կամ «ջվարի» (խաչ) __77. ბერძენიშვილი ნ., ჯავახეთის 1933 წლის ექსპედიციის დღიური: სის. 1, 1964, էջ 113: :
Քառակող-կոթող. Ափնիա-Միրաշխան ճանապարհին գտնվող ևս մեկ` 1,5 մ բարձրությամբ քառակող կոթող է նկարագրել Ն. Բերձենիշվիլին __88. ბერძენიშვილი ნ., ჯავახეთის 1933 წლის ექსპედიციის დღიური: სის. 1, 1964, էջ 114: :