ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Անանուն կամուրջ
Անհայտ կամրջի կառուցման մասին է պատմում Արցախի Հանրապետության` 1992 թ. Ադրբեջանին բռնակցված և հայաթափ Շահումյանի շրջանի Մանաշիդ գյուղի` 1892 թ. վերակառուցված եկեղեցու խորանում ագուցված քառատող արձանագրությամբ խաչքարը.
Խաչքար. (165 x 110 սմ). ագուցված եկեղեցու խորանին, ստորին մասում` 4 տող.
Ի ՉԸ (1259). յանուն Ա(ստուծո)յ ես Սարգի[ս] | … Արեւշատի թոռնս է շինեց[ի] | … կարմուճ…ն գետկցին անե|…այրս ու անորդիս է կանգնեցի:
Հրատ. առաջին անգամ: