ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Աշոտ Երկաթի կամուրջ
Գտնվում է Հյուսիսային Արցախի Չարեք բերդի ստորոտում` Շամքոր գետի վրա: Կառուցումն ավանդաբար վերագրվել է Աշոտ Երկաթին (Ժ դար): Եղել է միաթռիչք: Բացառությամբ թաղակիր կամարի անկյունաքարերի, որոնք կերտված են սրբատաշ քարից, կամրջի մնացած հատվածները շարված են անմշակ քարով, կրաշաղախով: Քանդվելու ժամանակն անհայտ է, սակայն դա տեղի ունեցած պետք է լինի 1890-ական թվականներից շատ ավելի վաղ, քանի որ 1893 թ. ականատեսը նշել է. «Բերդի տակ, գետի վրայ եղել է քարաշէն կամուրջ, որի կամարը այժմ ընկած է և տեղը փայտեր գցած, որոնց վրայից անցնողը մեծ սարսափ է զգում: Այդ կամուրջը բոլորովին փտած և խարխուլ դրութեան մէջ է: Մի մարդ որքան էլ կամաց փոխէ քայլերը, անցնելիս բոլոր փայտերը երերւում են, տեսնես ո՞ր անբաղդը մի օր այդ փտած փայտակոյտի խորտակուելուց՝ խոր գետի մէջ պետք է ընկղմուի…» __11. Սմբատ Մ., Հնութիւններ Գետաբէկի շրջակայքում, «Նոր-Դար», 1893, № 36, էջ 2:: Ցարդ պահպանվել են զույգ կամրջախելերը: