ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Բաղերի կամուրջ

Գտնվում էր Ադրբեջանին բռնակցված Հյուսիսային Արցախի` 1988 թ.-ից հայաթափ Բանանց գյուղի «Բաղեր» տեղամասում: Կառուցվել է 1886 թ. Արթինաջուր գետի վրա` «Քուրդունց ձորի ռխումը» __11. «Նոր-Դար», 1887, № 113, էջ 3:: Եղել է միաթռիչք, շարված անմշակ քարով, կրաշաղախով: