ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Բանանցի կամուրջներ

Գտնվում են Ադրբեջանին բռնակցված Հյուսիսային Արցախի Քարհատի (Դաշկեսան) շրջանի` 1988 թ.-ից հայաթափ Բանանց գյուղում` գյուղամիջով հոսող Արթինաջուր գետի ձախակողմյան վտակի վրա: Ունեն միջինը 3 մ թռիչք, կիսաշրջանաձև թաղ: Շարված են անմշակ քարով, կրաշաղախով: