ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Բանանցի Մեծ (Հին) կամուրջ
Գտնվում է Ադրբեջանին բռնակցված Հյուսիսային Արցախի` 1988 թ.-ից հայաթափ Բանանց գյուղի հարավարևելյան եզրին` Արթինաջուր գետի վրա: Ծովի մակերևույթից բարձր է 916 մ: Միաթռիչք է: Բացառությամբ թաղակիր կամարի անկյունաքարերի, որոնք սրբատաշ են, կամրջի մնացած մասերը շարված են անմշակ քարով, կրաշաղախով: Ուշագրավ են կամրջի մեջ՝ երկու կողմերում առկա մեկական թաղակապ սենյակները, որոնք ծառայել են իբրև պահակատուն, հյուրատուն կամ մաքսատուն: Կամրջի թռիչքը կազմում է 9,25 մ, անցուղու լայնությունը՝ 4,90 մ: Շինարվեստն ու կառուցողական առանձնահատկությունները բնորոշ են ԺԷ դարին: Աշխարհագրական կոորդինատներն են` N 40՛33՛08.70՛՛, E 46՛09՛04.99՛՛: