ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Բարսումշենի կամուրջ
Գտնվում է Ադրբեջանին բռնակցված Հյուսիսային Արցախի Շամխորի շրջանի` մինչև 1988 թ. բռնագաղթը զուտ հայաբնակ Բարսումշեն գյուղի հարևանությամբ` Շամքոր գետի վրա: Կառուցումը սկսվել է 1884 թ. գյուղի քահանա Եփրեմ Մելիք-Առուստամյանցի նախաձեռնությամբ և պրիստավ Ջավադ-բեկ Մելիք-Շահնազարյանցի նյութական օժանդակությամբ __11. «Նոր-Դար», 1884, № 121, էջ 2:: Գետաքարով և կրաշաղախով իրականացված կամրջի շինարարական աշխատանքներն ավարտվել են 1893 թ.-ին __22. «Նոր-Դար», 1893, № 47, էջ 3:: Երկթռիչք կամրջի թաղերը, սակայն, տասնամյակներ անց քանդվել են, ուստի տեղացիներն այն փոխարինել են գերանակապով: