ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Բերդաձորի կամուրջ
Գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծշեն գյուղից 1 կմ հյուսիս-արևելք` Հակարիի (Հագարի) ձախ վտակ Բերդաձոր գետի վրա: Միաթռիչք է, երկարությունը` 5,30 մ, լայնությունը` 5,05 մ: Կառուցվել է 1920-ական թթ.: Կոորդինատներն են` N 39՛40՛17.28՛՛, E 46՛36՛05.64՛՛: