ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Գանձակի կամուրջ

Գտնվում էր Հյուսիսային Արցախի Գանձակ քաղաքում` համանուն գետի վրա: ԺԹ դարի կեսին, ականատեսի վկայությամբ, երբեմնի բազմաթռիչք կամրջի մնացորդները գետի հունի փոփոխության հետևանքով արդեն հայտնվել էին ցամաքում. «…կամուրջ բազմակնեայ, բայց ջուրն հատեալ ինքեան ոչ ի բացեայ զայլ ուղի, թողեալ է զկամուրջն ի վերայ ցամաքի» __11. Ջալալեանց Ս. , Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Ա, Տփղիս, 1842, էջ 172:: Համակ աղյուսաշեն այս կամուրջը, ըստ ամենայնի, ԺԶ-ԺԷ դարերի գործ է: