ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Գանձակի նոր կամուրջ

Գտնվում է Հյուսիսային Արցախի Գանձակ քաղաքում` համանուն գետի վրա: Հայտնի է, որ 1870 թ. հունիսի 26-ին Գանձակ գետի վարարման հետևանքով վնասվել էր քաղաքի ձախափնյա թաղամասերը աջափնյա Քիլիսաքյանդ թաղի հետ կապող փայտե կամուրջը __11. “Кавказ”, 1870, N 76, с. 2.: Մինչ այդ՝ նույն թվականի փետրվարի վերջերին, սկսվել էին նոր կամրջի շինարարական աշխատանքները, ընդ որում, կառուցման համար կառավարությունը հատկացրել էր 70.000 ռուբլի, որից մոտ 20.000-ը՝ քարե հատվածի համար: Կառույցը, որը հունիսի վերջերին արդեն գրեթե պատրաստ էր, աչքի էր ընկել իր հետաքրքիր հորինվածքով. «…կամրջակալները կամրջասյուներից գտնվում էին 12 սաժեն հեռավորության վրա, սակայն չնայած այդքան մեծ տարածությանը, կամուրջը պետք է ունենար ոչ թե սովորական կամարներ, այլ երկաթե վանդակավոր հեծաններ» __22. “Кавказ”, 1870, N 76, с. 2. (բնագրում՝ “…устои моста отстоятъ отъ быка въ 12 саженяхъ, но несмотря на такое большое разстояние, мостъ будетъ не на обыкновенныхъ сводахъ, а на железныхъ, решеточныхъ балкахъ”)::

1880 թ. նույն կամրջի մասին «Կովկասի» թղթակիցը նշել է. «Գանջինկայի կամուրջը՝ երկաթե, …քարե կամրջակալներով, հոյակապ կառույց է…» __33. Иксъ, Губернский город Елисаветополь, “Кавказ”, 1880, N 243, с. 1-2.: