ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Գառնակերի կամուրջ

Գտնվում է Հյուսիսային Արցախի Գառնակեր գյուղի հարևանությամբ` Շամքոր գետի վրա: Կառուցման ժամանակն անհայտ է, սակայն կարելի է ենթադրել, որ կամուրջն ավանդված է միջին դարերից: Բազմաթռիչք կամրջի բոլոր թաղակապ թռիչքները քանդվել են: Կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով __11. Կարապետյան Ս., Հյուսիսային Արցախ, Բեյրութ, 2004, էջ 480::