ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Գյուլիստանի կամուրջ
Գտնվում է Արցախի Հանրապետության` Ադրբեջանին բռնակցված Շահումյանի շրջանի` 1992 թ.-ից հայաթափ Գյուլիստան գյուղից դեպի Գյուլիստանի բերդ տանող ճանապարհին` Ինջա գետի վրա: Գետի երկու ափերին պահպանվում են ԺԷ-ԺԸ դարերին հատուկ կառուցողական ու ոճական առանձնահատկություններով (անմշակ գետաքար, կրաշաղախ) միաթռիչք կամրջի զույգ խելերը: