ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Գյուրգյուռ կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության` Ադրբեջանին բռնակցված և 1992 թ.-ից հայաթափ Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղի հյուսիսային եզրին` Սևջուր գետի վրա: Կամրջի հոսքընթաց ճակատին մինչև 1992 թ. պահպանվում էր շինարարական հետևյալ արձանագրությունը.

Ղ[արա]չ(ի)նար գ[եղ]ջ. | 1885 ամի. յիշատակ է կամուր|ջս Միրապին, Պետ|րոսին, Աւագեանց | Յօհաննէսին և իր | որդւոյն երից:

Հրատ. առաջին անգամ:

Միաթռիչք է: Շարվածքն իրականացված է համակ սրբատաշ և կոպտատաշ քարով, կրաշաղախով: Թռիչքը 6,18 մ է, անցուղու լայնությունը` 5,20 մ, բարձրությունը ջրի մակարդակից` 5,60 մ: