ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Գողթանիկի կամուրջ
Գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Գողթանիկ գյուղից 1 կմ արևելք` Հակարի (Հագարի) գետի վրա: Բացառությամբ թաղակիր կամարի սրբատաշ քարից կերտված անկյունաքարերի` կամրջի մնացյալ հատվածները կառուցված են անմշակ քարով, կրաշաղախով: Թռիչքի երկարությունը 11,95 մ է, անցուղու լայնությունը` 3,25 մ: Ավերվել է Արցախյան ազատամարտի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ: