ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Դադիվանքի կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի Դադիվանք գյուղից 0,5 կմ հարավ-արևելք` Տրտու (Թարթառ) գետի վրա: Գետի երկու ափերին պահպանվել են միաթռիչք հորինվածքով կամրջի զույգ խելերի մնացորդները` իրականացված անմշակ քարով և կրաշաղախով: Անցուղու լայնությունը 3 մ է: Ժամանակը` ԺԳ-ԺԴ դարեր: Կոորդինատներն են` N 40՛08՛53.40՛՛, E 46՛17՛14.07՛՛: