ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Եկեղեցաձորի (Քիլիսադարայի) կամուրջ

Գտնվում է Ադրբեջանին բռնակցված Հյուսիսային Արցախի` 1988 թ.-ից հայաթափ Բանանց գյուղից 6,5 կմ հարավ-արևմուտք` Եկեղեցաձորի ջուր գետակի վրա: Միաթռիչք, թաղակապ շինություն է: Կառուցվել է ԺԸ դարում: 1932 թ. կամուրջը նորոգել է Հովհաննես Գյուրջյանը (Գուրջունց Հովհանը): Թռիչքի երկարությունը 5,50 մ է: