ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Եսայու կամուրջ
Գտնվում էր Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի` այն ժամանակ թրքաբնակ Սալաքյաթին գյուղի մոտ` Իշխանագետի վրա: ԺԸ դ. վերջերին կառուցել էին տողեցիներ Բաբա-բեկ Մելիք-Բախտամյանցի հայրը և մոր հայրը՝ Իսայ դային: Հայտնի է, որ 1842 թ. այս կամուրջը քանդել էին մերձակա թրքաբնակ Սալաքյաթին գյուղի բնակիչներ ոմն Զեհնալի և Մեժնուն __11. Հայաստանի ազգային դիվան (ՀԱԴ), ֆ. 57, ց. 1, գ. 3, թ. 79:: Նույն թվականին կատարվածի մասին Բաբա-բեկ մելիք Բախտամյանցը տեղեկացրել էր նաև Ասլանբեկ Աթաբեկյանցին __22. Թօփճեան Յ. Յակոբ, Ցուցակ ժողովածուաց Դադեան Խաչիկ վարդապետի, մասն Բ, Վաղարշապատ, 1900, էջ 27::