ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Երկաթավորքի կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Երկաթավորք գյուղում: Միաթռիչք կամուրջը կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով: Գետի հոսքընթաց ճակատի երկու առանձին քարերին ունի շինարարական արաբերեն արձանագրություն, որտեղ ընթերցվում է կառուցող վարպետներից մեկի` Միքայելի անունը: Թռիչքը 9,15 մ է, լայնությունը` 3,10 մ, բարձրությունը ջրի մակարդակից` 5,50 մ: Կառուցվել է 1912-1913 թթ.: Կոորդինատներն են` N 39՛18՛51.72՛՛, E 46՛36՛11.46՛՛:

Արձանագրություն. արաբերեն` 5 տող, ելնդագիր.

بانيه خير الحاج ماح بد ابن صمى د…ير ي… الله اجرا حسنا امين سنة ١٣٣١

Թարգմ. Կառուցվել է Սամայի որդի Մահ-Պետի բարերարությամբ…, Աստված լավությամբ վարձատրի, թվին 1331 (1912-1913):

Արձանագրություն. արաբերեն` 6 տող, ելնդագիր.

… | … | … | قد اشترك فيه نوخبة ش…يق منن ميكائيل

Թարգմ. …սրա մեջ մասնակցել է ընտրանի …, որոնցից է Միքայելը…:

Հրատ. առաջին անգամ (ընթերցումները` Րաֆֆի Քորթոշյանի):