ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Թարգմանչաց վանքի կամուրջ

Գտնվում է Ադրբեջանին բռնակցված Հյուսիսային Արցախի Քարհատի (Դաշկեսան) շրջանի` 1988 թ.-ից հայաթափ Խաչակապ գյուղի Թարգմանչաց վանքի հյուսիսարևելյան կողմում` դեպի Խաչակապ ձգվող ճանապարհին: Թաղակապ միաթռիչք կամուրջը կառուցվել է հայտնի բարեգործ Ալեքսանդր Թայիրյանցի միջոցներով 1880-1883 թթ.: Ունեցել է շինարարական հետևյալ արձանագրությունը.

Շինեցաւ կամուրջս, երկու վերստ ճանապարհն սուրբ վանուցս ծախիւք երևանցի Աղէքսանդր Մկրտչեան Թայիրեանցի, 1880-1883:

Հրատ. Կարապետյան Ս., Հյուսիսային Արցախ, Բեյրութ, 2004, էջ 233:

Կամրջի կառուցման մասին հիշատակվել է նաև եկեղեցու մուտքին __11. «Արձագանք», 1886, № 21, էջ 309::