ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Ինը Մասանց անապատի կամուրջ
Գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ և Կուսապատ գյուղերի միջակայքում` Ինը Մասանց անապատի հարավարևմտյան եզրով հոսող վտակի վրա: Կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով: Թռիչքի երկարությունը 4,46 մ է, լայնությունը 3 մ: Ժամանակը` ԺԷ-ԺԸ դարեր: