ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Լալազարի կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում` Որոտան գետի (այս մասում գետն ավելի հայտնի է Բարգուշատ անվամբ) ստորին հոսանքի շրջանում: Կառուցել է խնձորեսկցի Հովակիմ Լալազարյանցը 1867 թ., իսկ 1900-1902 թթ. նորոգել է որդին` Սիմեոնը. «Խնծորէսկ գիւղացի Յովակիմ Լալազարեանցի` 1860-ական թուականներին Բարգիւշատ գետի վրա կառուցած քարէ կամուրջը քայքայված էր, անպէտքացած: Այժմ նա վերանորոգված է եւ արդէն համարեա պատրաստ է: Վերանորոգողը հանգուցեալի որդի Սիմէօնն է. նրա ծախսով ճիշտ տարի ու կէս է, ինչ աշխատանքներ էին կատարվում կամուրջի վերանորոգութեան վրա: Ինքը, Սիմէոն Լալազարեանցը, անձամբ հսկում էր այդ գործի վրա» __11. «Մշակ», 1902, № 161, էջ 2:: Կամրջի հիմնադրման և նորոգության տարեթվերը տակավին ընթերցվում են նաև ձախափնյա խելից վեր` գետի հոսքընթաց ճակատին ագուցված 10 տողանոց շինարարական արձանագրության մեջ, որը դեռևս խորհրդային տարիներին ադրբեջանական վանդալները միտումնավոր կերպով քերել են (հայաշեն կամուրջը վայելելը, սակայն միաժամանակ կառուցողի հիշատակագիրը ոչնչացնելը ադրբեջանա-թուրքական միջավայրին այնքան հարազատ և ծանոթ ձեռագիր է. հմմտ. Շամախու, Վաղարշավանի, Մոկսի, Շատախի և այլ կամուրջները): Կամրջի զույգ թռիչքներն ունեն 13,84 և 12,66 մ երկարություն, 4,31 մ անցուղու լայնություն և ջրի մակարդակից 9,10 մ բարձրություն: Աշխարհագրական կոորդինատներն են` N 39՛26՛27.66՛՛, E 46՛27՛45.90՛՛: