ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Լևի կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի Եղեգնուտ գյուղից 4 կմ հարավ` Լև գետի վրա: Պահպանվել են միաթռիչք հորինվածքով կամրջի սոսկ աջափնյա խելի չնչին մնացորդները` իրականացված անմշակ քարով և կրաշաղախով: Ժամանակը` ԺԳ-ԺԴ դարեր: