ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Խոջամիսաքի կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Խոջամիսաք գյուղում` Քաշունի գետի վրա: Գետի երկու ափերին պահպանվել են միաթռիչք հորինվածքով կամրջի զույգ խելերի մնացորդները` իրականացված անմշակ քարով և կրաշաղախով: Ժամանակը` ԺԳ-ԺԴ դարեր: