ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Խռոված կամուրջ
Գտնվում է Արցախի Հանրապետության` 1992 թ.-ից Ադրբեջանին բռնակցված և հայաթափ Շահումյանի շրջանի Վերիշեն ավանից արևելք` Սևջուր գետի ափից շուրջ 50 մ հեռավորության վրա` գետի հին հունի տեղում: Ծովի մակերևույթից բարձր է 965 մ: 1992 թ. դրությամբ տակավին կանգուն էր: Կառուցված է գետաքարով և թերթաքարով, կրաշաղախով: Կամրջի թռիչքը 7 մ է, անցուղու լայնությունը` 3,40 մ: Կամուրջը հայտնի է «Անջուր» կամ «Խռոված» անուններով: Հարկ է նշել, որ գետի հունը փոխվելու հետևանքով այս կամուրջն իր նպատակին չի ծառայել արդեն ԺԹ դարի սկզբներից ի վեր: Կառուցման հավանական ժամանակը` ԺԷ-ԺԸ դարեր: