ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Կատոսավանքի կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կատոս գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք` Հոչանց գետի վրա: Միաթռիչք կամուրջը կառուցված է եղել համակ սրբատաշ քարով, կրաշաղախով: Ներկայումս ավելի բարվոք վիճակում է կամրջի ձախակողմյան խելը: Կառուցման հավանական ժամանակը` Թ-ԺԱ դարեր: Աշխարհագրական կոորդինատներն են` N 39՛46՛26.63՛՛, E 46՛19՛59.21՛՛: