ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Կոտրած կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մեղվաձոր գյուղից հարավ-արևմուտք` Հակարի (Հագարի) գետի վրա. «Սընըղ-Քեօրփին այժմ բոլորովին քարուքանդ է եղած. միայն մի պատն է կանգուն մնում (առանց որևէ արձանագրութեան) և ինչպէս երևում է դա մի ահագին կամուրջ է եղած և բաւականին էլ ամուր և գեղեցիկ շինած, բայց ի՞նչ արած, որ չէ կարողացել Հագարի կատաղի ալիքներին դիմանալ… շինուած է սևագոյն սրբատաշ քարից» __11. Տէր-Գասպարեանց Ա., Ճանապարհորդութիւն դէպի Ղափան, «Մեղու Հայաստանի», 1885, № 101, էջ 3:: Հարկ է նշել, որ ուղիղ մեկ դար անց` 1985 թ., կանգուն էր բազմաթռիչք կամրջի սոսկ աջ եզրային թռիչքը (երկարությունը` 7,77 մ, լայնությունը` 3,25 մ), որն այժմ (2009 թ.) նույնպես փլատակ է: Հորինվածքային և կառուցողական առանձնահատկությունները բնորոշ են ԺԲ-ԺԳ դարերին: Աշխարհագրական կոորդինատներն են` N 39՛34՛02.04՛՛, E 46՛34՛08.46՛՛: