ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Հալիվորի կամուրջ
Գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մեծ Թաղք գյուղից 2 կմ հարավ-արևմուտք` Իշխանագետի վրա: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված քարի վրա փորագրված (42×30 սմ) և ցարդ պահպանված շինարարական 7 տողանի արձանագրության` կառուցվել է 1835 թ.
Յիշատակ է | կարմուջըս Յարու|թիւն որդի Գեվ|որքի, շինեցի իմ | ծնօղաց, օվ անցնի | ա(ստուա)ծ ողորմի ասի, | ՌՄՁԴ (1835):
Հրատ. առաջին անգամ:
Թռիչքի երկարությունը 5,50 մ է, անցուղու լայնությունը՝ 3,0 մ: Աշխարհագրական կոորդինատներն են` N 39՛36՛39.26՛՛, E 46՛56՛01.40՛՛: