ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Հակի կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Հակ գյուղի հարավային եզրին` Աղավնո գետի ձախ վտակի վրա: Կառուցվել է 1900-ական թվականներին: Երկթռիչք է, կառուցված սրբատաշ և անմշակ քարով, կրաշաղախով: