ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Հայկազն (Երի Իգյակուց) կամուրջ
Գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տումի գյուղից 2,2 կմ հյուսիս-արևմուտք` Իգյակ գետի վրա: Բնորոշ է ԺԵ-ԺԶ դարերում կառուցված համանման կառույցներին: Նյութն անմշակ քար և կրաշաղախ է: Թռիչքի երկարությունը 4,43 մ է, անցուղու լայնությունը` 2,56 մ, բարձրությունը ջրի մակարդակից` 4,55 մ: