ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Հելենենդորֆի կամուրջ

Գտնվում է Ադրբեջանին բռնակցված Հյուսիսային Արցախի` 1988 թ.-ից հայաթափ Ոսկանապատ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք` Գանձակ գետի վրա: Եռաթռիչք կամուրջը կառուցվել է ԺԹ դարում մերձակա հայաբնակ գյուղերից հրավիրված վարպետների ձեռքով տվյալ վայրում ակնհայտորեն դեռևս միջնադարում գոյություն ունեցած կամրջի տեղում: