ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ
Հին Գանձակի Ներքին կամուրջ
Գտնվում է Հյուսիսային Արցախի Գանձակ քաղաքի հյուսիսային կողմում` Հին Գանձակ քաղաքատեղիի տարածքում` համանուն գետի վրա` Միջին կամրջից 400 մ գետի հոսանքով ցած: Ուսումնասիրվել է 1939-1940 թթ. Հին Գանձակում իրականացված հնագիտական հետազոտությունների ժամանակ: Կառուցված է գետաքարից և թրծված աղյուսից: Ունի 6,70 մ լայնություն __11. Джафарзаде И., Историко-археологический очерк Старой Гянджи, Баку, 1949, с. 48.: Կառուցման հավանական ժամանակը` ԺԲ-ԺԳ դարեր: