ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Հին Գանձակի Վերին կամուրջ

Գտնվում է Հյուսիսային Արցախի Գանձակ քաղաքի հյուսիսային կողմում` Հին Գանձակ քաղաքատեղիի տարածքում` համանուն գետի վրա: Քաղաքի ձախակողմի ամրության հարավային մասի անկյունավոր աշտարակից ուներ 160 մ հեռավորություն: Ուսումնասիրվել է 1939-1940 թթ. Հին Գանձակում իրականացված հնագիտական հետազոտությունների ժամանակ: Ձախափնյա խելի մնացորդներից պարզվել է, որ կամուրջն ունեցել է 4 մ լայնություն __11. Джафарзаде И., Историко-археологический очерк Старой Гянджи, Баку, 1949, с. 48.: Կառուցման հավանական ժամանակը` ԺԲ-ԺԳ դարեր: