ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Հղցկոտի կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից 200 մ հարավ-արևմուտք` Հղցկոտ գետի վրա: Ծովի մակերևույթից բարձր է 1075 մ:

ԺԷ-ԺԸ դարերին բնորոշ միաթռիչք կամուրջ է` կառուցված անմշակ գետաքարով, կրաշաղախով: Սրբատաշ են թաղակիր կամարի անկյունաքարերը: Թռիչքի երկարությունը 5,50 մ է, անցուղու լայնությունը՝ 4,35 մ, բարձրությունը ջրի մակարդակից` 4,25 մ: Կոորդինատներն են` N 39՛41՛51.06՛՛, E 46՛09՛43.48՛՛: