ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Հոնուտի կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում` Շուշի քաղաքից 1 կմ հյուսիս-արևելք` Հոնուտ գյուղատեղիի արևելյան եզրով հոսող Կարկառ գետի վրա: Համաձայն շինարարական առանձնահատկությունների` կառուցվել է ԺԸ դարում:

Բացի թաղակիր կամարի անկյունաքարերից, որոնք սրբատաշ են, կամրջի մնացած հատվածները շարված են գետաքարով, կրաքարով և կրաշաղախով:

Թռիչքի երկարությունը 5,87 մ է, անցուղու լայնությունը՝ 4,05 մ, բարձրությունը ջրի մակարդակից` 8,10 մ: Աշխարհագրական կոորդինատներն են` N 39՛45՛40.45՛՛, E 46՛45՛56.78՛՛: