ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Ձիասարի կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ձիասար (Սոնասար) գյուղից հյուսիս` Հոչանց գետի վրա: Պահպանվել է միաթռիչք կամրջի միայն ձախափնյա խելը, որը, բացառությամբ թաղակիր կամարի սրբատաշ քարից կերտված անկյունաքարերի, կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով: Կառուցողական առանձնահատկությունները բնորոշ են ԺԲ-ԺԳ դարերին: Նկատելի են ԺԶ-ԺԷ դարերին վերաբերող նորոգությունների հետքեր: Թռիչքի երկարությունը 8,40 մ է, լայնությունը` 2,80 մ: