ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Մազի կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հարավարևմտյան եզրին` Կարկառ գետի ձախակողմյան վտակի վրա: Միաթռիչք է, կառուցված անմշակ քարով, կրաշաղախով (թաղակիր կամարի անկյունաքարերը սրբատաշ քարից են): Համաձայն գետի հոսքընդդեմ ճակատի սրբատաշ կամարի կողպեք քարին փորագրված արձանագրության` կառուցվել է 1825 թ.

Թվին ՌՄՀԴ (1825):

Հրատ. առաջին անգամ:

Թռիչքի երկարությունը 4,13 մ է, անցուղու լայնությունը` 7,68 մ: Աշխարհագրական կոորդինատներն են` N 39՛48՛27.39՛՛, E 46՛46՛02.98՛՛: